Posted 4 days ago

Մեթոդաբան

IDram
Yerevan, Armenia 🇦🇲
  • Onsite
  • Full Time

Job description

Հիմնական պարտականություններ

  • Մասնակցել Ընկերության ներքին իրավական ակտերի, ընթացակարգերի և գործառնական փաստաթղթերի մշակման, վերանայման և կատարելագործման գործընթացներին։
  • Ապահովել մշակվող և փոփոխվող ներքին փաստաթղթերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը, կարգավորող պահանջներին և Ընկերության ներքին ակտերին։
  • Համակարգել ներքին իրավական ակտերի և ընթացակարգերի համաձայնեցման և հաստատման գործընթացները։
  • Աջակցել համապատասխան ստորաբաժանումներին ներքին փաստաթղթերի մշակման, կառուցվածքի, բովանդակության և ձևակերպումների հստակեցման հարցերում։
  • Հետևել ներքին իրավական ակտերի և ընթացակարգերի արդիականությանը՝ անհրաժեշտության դեպքում նախաձեռնելով դրանց վերանայման գործընթացը։
  • Հետևել Ընկերության գործունեությանը վերաբերող օրենսդրական և կարգավորող փոփոխություններին և ապահովել համապատասխան տեղեկատվության փոխանցումը շահագրգիռ ստորաբաժանումներին։
  • Մասնակցել նոր օրենսդրական և կարգավորող պահանջների ներդրման միջոցառումների պլանավորմանն ու համակարգմանը։
  • Մշակել և կատարելագործել Ընկերության գործարար գործընթացների նկարագրման և փաստաթղթավորման մեթոդաբանությունը։
  • Ապահովել ներքին իրավական ակտերի և ընթացակարգերի միասնական շտեմարանի վարումը, հասանելիությունն ու արդիականացումը։
  • Տրամադրել մեթոդաբանական խորհրդատվություն աշխատակիցներին՝ ներքին փաստաթղթերի մշակման և կիրառման վերաբերյալ։
  • Ներկայացնել առաջարկություններ ներքին փաստաթղթերի կառավարման և գործառնական գործընթացների արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (իրավաբանական, տնտեսագիտական կամ կառավարման ոլորտներում կրթությունը կդիտվի որպես առավելություն)։
  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում։
  • Ֆինանսական ծառայությունների, վճարահաշվարկային համակարգերի կամ ֆինանսատեխնոլոգիական ոլորտի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • ՀՀ օրենսդրության և ֆինանսական ու վճարահաշվարկային ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի իմացություն։
  • Ներքին իրավական ակտերի, ընթացակարգերի և գործառնական փաստաթղթերի մշակման կամ վերանայման փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։
  • MS Office ծրագրերի լավ իմացություն։
  • Վերլուծական և համակարգված մտածողություն։
  • Փաստաթղթերի մշակման և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն և պատասխանատվության բարձր զգացում։
  • Թիմում աշխատելու և տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն։

Other jobs in Armenia

VP Sales, UK & Europe

Halcyon Remote · Multiple locations 🇦🇩 🇦🇪 🇦🇱 +124

Remote 1 day ago